Եմենի զինված ուժերի խոսնակ, բրիգադային գեներալ Յահյա Ալ-Սարին հաստատել է բռնազավթված Պաղեստին ուղևորվող երկու նավերի վրա հրթիռային հարձակման մասին տեղեկությունը։
Նա նշել է, որ «Transworld Navigator» նավը Կարմիր ծովում երկրորդ անգամ դարձել է Եմենի բանակի հարձակման թիրախը անօդաչու թռչող սարքի կիրառմամբ, հայտնել է իրանական ԻՐՆԱ գործակալությունը։
Եմենի բանակի հաղորդագրության մեջ ասվում է, որ բանակի հրթիռային ստորաբաժանումը հրթիռներ է արձակել նաև Հնդկական օվկիանոսում նավարկող «Stolt Sequoia»-ի ուղղությամբ:
Ալ Սարին պարզաբանել է, որ երկու նավերն էլ հարձակման են ենթարկվել, քանի որ դրանց սեփականատեր ընկերությունները խախտել են բռնազավթված Պաղեստինի նավահանգիստներ մուտք գործելու արգելքը։





























