Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Կիպրոսը դառնում է Գազայի հատվածում Իսրայելի պատերազմի «օպերատիվ կենտրոն» և նախազգուշացրել է երկրին «տարածաշրջանում օկուպանտների գործունեությանը» չներքաշվելու մասին։
«Հետախուզության զեկույցներում մենք հաճախ տեսնում ենք, որ որոշ երկրներ օգտագործում են Հարավային Կիպրոսի հունական վարչակազմը որպես հենակետ, հատկապես Գազայում գործողությունների համար», - ասել է Ֆիդանը թուրքական HaberTurk հեռուստաալիքին տված բացառիկ հարցազրույցում` չհստակեցնելով հետախուզական հաղորդագրությունների բնույթը:
«Երբ դուք դառնաք Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմների մի մասը, այս կրակը ձեզ նույնպես կգտնի... Եվ քանի որ մենք կիսում ենք նույն աշխարհագրությունը, այն կգա նաև մեզ մոտ: Մեր խորհուրդն է նրանց՝ հեռու մնալ հակամարտությունից»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։
Թուրքիան ավելի վաղ մեղադրել էր Կիպրոսի իշխանություններին, որ նրանք թույլ են տվել կղզում գտնվող երկու բրիտանական բազաներ օգտագործել Գազայի պատերազմի ժամանակ Իսրայելին ամերիկյան զենք մատակարարելու համար։
Սակայն Կիպրոսի Հանրապետությունը և Միացյալ Թագավորությունը հայտարարել են, որ այդ բազաներն օգտագործվում են միայն մարդասիրական նպատակներով։
Թուրքիայի արտգործնախարարը Կիպրոսին խորհուրդ է տվել «հեռու մնալ Գազայի հակամարտությունից»

Հասանելի է
русскийՊատմություն
Թեմա
Տեղադրություն




























