Արկերի հաջորդ խմբաքանակը չեխական նախաձեռնության շրջանակում, պլանների համաձայն, պետք է Ուկրաինա հասնի հուլիսին։ Այս մասին տեղեկացրել է Euractiv պորտալը՝ հղում կատարելով չեխ պաշտոնյաներին։
Ինչպես նշել են աղբյուրները Չեխիայի կառավարական շրջանակներում, դա վերջին մատակարարումը չի լինելու Ուկրաինայի ԶՈւ-ի համար 2024թ., նախատեսվում է տրամադրել 500 հազար արկ։
Չեխիայի պաշտպանության նախարար Յանա Չեռնոխովան, որի խոսքերը մեջբերել է պորտալը, նշել է, որ գործող պայմանավորվածությունների շրջանակում իշխանությունները չեն կարող տեղեկությունը բացահայտել «զինամթերքների ծագման» մասին, քանի որ երրորդ երկրները, որոնք արկեր են մատակարարում, չեն ցանկանում «հարել հակամարտության կողմերից որեւէ մեկին» եւ մտադիր են քաղաքական չեզոքություն պահպանել։
Երեքշաբթի Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան տեղեկացրել է, որ զինամթերքների առաջին խմաբաքանակը հասցվել է Ուկրաինա։





























