Մերձավոր Արևելքում հակամարտության վերջին սրացման սկզբից ի վեր հարավային Լիբանանում 435 մարդ է զոհվել, հայտնել են Լիբանանի առողջապահության նախարարությունից։

Բացի դրանից, մարմնական վնասվածքներ է ստացել առնվազն 1366 մարդ։

Նախարարության տվյալներով՝ վիրավորների 35%-ը տուժել է բեկորային պայթյուններից, 44%-ը՝ ռմբակոծությունից առաջացած փլուզումներից, 16%-ը՝ քիմիական նյութերի ազդեցությունից։