Վրաստանը երբեք չի համաձայնի միասեռական ամուսնությունները թույլատրելու Վենետիկի հանձնաժողովի կոչին,- նման կերպ է արձագանքել խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն Վենետիկի հանձնաժողովի եզրակացության վերաբերյալ լրագրողների հարցին, ըստ որի իշխող թիմին կոչ է արվում չշարունակել ընդունել այսպես կոչված ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքը, հայտնել է Грузия Online-ը։

Մդինարաձեն նշել է,  որ Վենետիկի հանձնաժողովն ասում է այն, ինչը չեն համարձակվում ասել ընդդիմության ներկայացուցիչները, և հենց այդ պատճառով էլ բոյկոտել են խորհրդարանական գործունեությունը։

«Վերջերս Վենետիկի հանձնաժողովը Վրաստանին անընդունելի հանձնարարականներ է տալիս։ Երբ խոսքը վերաբերում է ԼԳԲՏ քարոզչության արգելմանը, Վենետիկի հանձնաժողովն ուղղակիորեն ասում է, որ ոչ միայն դուր չի գալիս մեր նախատեսած փոփոխությունները, այլև պետք է հանել եղած օրենսդրությունը, այսինքն՝ իբր օրինականացնել միասեռական ամուսնությունները։

Ընդդիմությունը վախենում է դրսի իր հովանավորներից, ներսում՝ վրաց ժողովրդից, սա է նրանց վերաբերմունքն ու տրամադրվածությունը ԼԳԲՏ քարոզչության արգելման, ընտանեկան արժեքների և անչափահասների իրավունքների պաշտպանության առումով»,-ընդգծել էՄդինարաձեն։

Վենետիկի հանձնաժողովը հրապարակում է եզրահանգում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» սահմանադրական օրենքի վերաբերյալ և առաջարկում օրենսդրական նախաձեռնությունը վերանայել և չշարունակել այն ընդունել։