Նախատեսվում է Չինաստանից Հայաստան չվերթի բացում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ՀՀ-ում Չինաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆան Յունը։

«Շատ շուտով մենք նախատեսում ենք չվերթների բացում Չինաստանից Հայաստան։ Չվերթը կիրականացվի շատ կարճ տարանցմամբ երրորդ չինական քաղաքում, որի անունն առայժմ չեմ նշի։ Մենք չվերթների մասին կհայտարարենք առաջիկայում, դրանց փաստաթղթային իրականացման ընթացակարգն արդեն ավարտվում է։ Չվերթը հաստատ լինելու է այս տարի։ Հայ զբոսաշրջային ընկերություններին խորհուրդ եմ տալիս տեսակոնտենտ նկարահանել չինարեն եւ պատրաստվել դրա տարածմանը Չինաստանում»,- ասել է դեսպանը։