Եվրահանձնաժողովը զեկույց է հրապարակել, որում գնահատվում է եվրոգոտու ոչ անդամ երկրների առաջընթացը եվրոյի ընդունման ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը, գրում է Европейская правда-ն։
Զեկույցն ընդգրկում է եվրոգոտու անդամ չհանդիսացող վեց երկրներ, որոնք իրավաբանորեն պարտավորվել են ընդունել եվրոն՝ Բուլղարիա, Չեխիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Շվեդիա:
«Զեկույցում ընդգրկված անդամ երկրներն անվանական կոնվերգենցիայի առումով տարբեր արդյունքներ են ցույց տալիս: Այս անդամ երկրներից և ոչ մեկը դեռ չի բավարարում եվրոգոտուն միանալու համար անհրաժեշտ բոլոր չափանիշները»,- ասվում է ԵՀ զեկույցում։
Ավելին, Բուլղարիան միակ երկիրն է, որը համապատասխանում է բոլոր չափանիշներին, բացառությամբ մեկի, և որի ազգային օրենսդրությունը կարելի է համատեղելի համարել Տնտեսական և արժութային միության կանոններին։
Հետազոտված մյուս հինգ երկրների ազգային արժութային օրենսդրությունը լիովին չի համապատասխանում Տնտեսական և արժութային միության կանոններին, հավելել է Եվրահանձնաժողովը։
Եվրոգոտուն միանալը բաց, կանոնների վրա հիմնված գործընթաց է։ Զեկույցը հիմնված է Եվրոպական միության գործունեության մասին պայմանագրի 140-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված մերձեցման չափանիշների վրա: Կոնվերգենցիայի չափանիշները ներառում են գների կայունությունը, պետական ֆինանսների կայունությունը, փոխարժեքի կայունությունը և երկարաժամկետ տոկոսադրույքների սերտաճումը:
Եվրագոտուն միանալու ոչ մի թեկնածու չի համապատասխանում չափանիշներին. Եվրահանձնաժողով

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























