Դանիայի հարկահավաքման նախարարությունում հրդեհ է բռնկվել Քրիստիանշավնի շրջանում։ Այս մասին X-ում հայտարարել է Դանիայի հարկային նախարար Յեպպե Բրյուսը։

«Հրդեհ [Դանիայի] հարկային նախարարությունում. Բոլոր աշխատակիցները դրսում են։ Ընթացքի մեջ է բոլոր աշխատողների հաշվառման գործընթացը»,- գրում է նախարարը։

Ekstra Bladet թերթի տվյալներով՝ հրդեհը բռնկվել է տանիքում։

Դանիական DR ռադիոն հայտնել է, որ նախարարության շենքից թանձր ծուխ է գալիս։ Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ծառայությունը։