Ուկրաինան Եվրամիությունից 1,9 միլիարդ եվրոյի չափով ֆինանսական աջակցության տրանշ է ստացել «Ուկրաինայի հիմնադրամ» ծրագրի շրջանակներում։ Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը։

Շմիգալի խոսքով՝ այս տարվա սկզբից ԵՄ-ի ընդհանուր բյուջետային աջակցությունն արդեն հասել է գրեթե 8 միլիարդ եվրոյի։

«Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին և նրա ողջ թիմին նման անսասան աջակցության համար»,- գրել է նա։