Ուկրաինան անվտանգության երաշխիքների վերաբերյալ ևս երկու համաձայնագիր է ստորագրել Լիտվայի և Էստոնիայի հետ, հայտնել է РБК-Украина-ն։

Փաստաթուղթը Բրյուսելում ստորագրվել է ԵՄ գագաթնաժողովում։ Համաձայնագրերը ստորագրել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան և Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասը։

Ուկրաինան վերջին ամիսներին երաշխիքների վերաբերյալ պայմանագրեր է կնքել եվրոպական 16 երկրների և ԱՄՆ-ի հետ։ Հունիսի 27-ին Ուկրաինան անվտանգության երաշխիքներ է ստորագրել նաև Եվրամիության հետ։

Կիևին աջակցություն տրամադրելու պատրաստ գործընկերներն են՝ Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Կանադան, Իտալիան, Նիդեռլանդները, Ֆինլանդիան, Լատվիան, Իսպանիան, Բելգիան, Պորտուգալիան, Շվեդիան և Իսլանդիան:

Ստորագրված պայմանագրերը Ուկրաինային օգնության միջոցառումների համալիր փաթեթ են նախատեսում, ինչը ներառում է ռազմական և տնտեսական աջակցություն, ինչպես նաև քաղաքական օժանդակություն: