Մալդիվյան կղզիների ոստիկանությունը ձերբակալել է երկրի կառավարության անդամին, իսկ Հնդկական օվկիանոսում գտնվող երկրի լրատվամիջոցները հայտնել են, որ նրան մեղադրում են նախագահի նկատմամբ «սև մոգություն» կիրառելու համար։

Ըստ տեղական The Sun պարբերականի՝ ոստիկանությունը հայտնել է, որ շրջակա միջավայրի, կլիմայի փոփոխության և էներգետիկայի հարցերով պետնախարար Ֆաթիմաթ Շամնազ Ալի Սալիմը ևս երկու անձնաց հետ կիրակի ձերբակալվել են մայրաքաղաք Մալեում: Ոստիկանությունը հավելել է, որ նախարարի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել մեկ շաբաթով կալանքը՝ առանց ձերբակալության մանրամասները հայտնելու:

Ըստ տեղական լրատվամիջոցների՝ Մալդիվների քրեական օրենսգրքով, որտեղ մեծամասնությամբ մահմեդական են, կախարդանքը քրեական հանցագործություն չի համարվում, մինչդեռ, ըստ մահմեդական օրենքների, դրա համար վեց ամսվա ազատազրկում է հասնում: Մարդիկ ամբողջ արշիպելագում լայնորեն կիրառում են ավանդական արարողություններ՝ հավատալով, որ դրանք կարող են գործի դրվել՝ այս կամ այն անձի բարեհաճություն շահելու և հակառակորդներին նզովելու միտումով: