Ֆրանսիան հայտարարել է, որ չափազանց անհանգստացած է Լիբանանի և Իսրայելի սահմանին մարտերի առնչությամբ:
«Իսրայելի հետ սահմանին բռնությունը կտրուկ աճում է», - ասված է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իր հայտարարության մեջ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը միաժամանակ կոչ է արել կիրառել սահմանային գոտին կարգավորող ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է երկու երկրների միջև Կապույտ գծի երկայնքով սրման ցանկացած սպառնալիք կանխելուն:





























