Կանադան պատժամիջոցներ է սահմանել յոթ իսրայելցու և հինգ կազմակերպությունների դեմ՝ Արևմտյան ափի պաղեստինցի խաղաղ բնակիչների և նրանց ունեցվածքի նկատմամբ բռնի և ապակայունացնող գործողությունների համար:
Այդ կազմակերպությունների թվում են Արևմտյան ափում բնակավայրեր և ֆորպոստներ կառուցող «Ամանա» ասոցիացիան, արաբների հետ հրեաների խառնամուսնություններին և ձուլմանը դեմ հանդես եկող «Լեհավա»-ն, որը փորձում է ճնշել ոչ հրեաների սոցիալական գործունեությունը Իսրայելում, ինչպես նաև ամբողջ Իսրայելում ապօրինի ֆորպոստներ կառուցող երիտասարդ իսրայելցիների «Հիլթոփի երկտասարդություն» կազմակերպությունը:
Ցուցակում ներառվել են նաև «Լեհավա»-ի հիմնադիր Բենզի Գոպշթայնը և « Նորաբնակներ»-ի ակտիվիստ Դանիելա Վայսը, ինչպես նաև Շալոմ Զիխերմանը, Մեիր Մորդեհայ Էթինգերը, Էլի Ֆեդերմանը, Էլիշա Յերեդը և Էյնան Բեն-Նիր Ամրամ Թանջիլը:
Կանադան իսրայելցի վերաբնակիչների դեմ պատժամիջոցների մասին առաջին անգամ հայտարարեց մայիսին: Նրանք մեղադրվում են Հորդանան գետի Արևմտյան ափում պաղեստինցիների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ Վերջին ամիսներին նմանատիպ միջոցներ են ձեռնարկել Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Եվրամիությունը և Միացյալ Նահանգները:





























