Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն պարզաբանել է էլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի և հրդեի մասին տեղեկությունը։
Վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին, նա նշել է, որ Ուկրաինայի մայրաքաղաքի Շևչենկովսկի շրջանի տրանսֆորմատորային ենթակայանում կարճ միացում էր եղել, հայտնել է УНН գործակալությունը։
«Ոչ մի ավերածություն, տարածքի վնաս կամ զոհ չի եղել։ Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղում են»,- հավելել է Կիևի քաղաքապետը։





























