ԱՄՆ-ը տեսնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն. Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողների համար ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը, ով այցով գտնվում է Ադրբեջանում։

Նա հավելել է, որ «հակամարտության լուծումն արդյունավետ կլինի ողջ տարածաշրջանի համար և կունենա նաև տնտեսական օգուտներ»։

Ջեյմս Օ'Բրայենն ընդգծել է, որ Բաքվում կայացած հանդիպումների ընթացքում քննարկվել է նաև COP29-ում Ադրբեջանի նախագահության հարցը. «Մենք այդ գործընթացում Ադրբեջանին տեխնիկական աջակցություն կտրամադրենք։ Մենք կլիմայի փոփոխությունը համարում ենք լուրջ գլոբալ խնդիր»։