Այսօր` նոյեմբերի 24-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ֆոնդային բորսայում առաջին անգամ տեղի է ունեցել արժեթղթերի տեղաբաշխում, տեղեկացնում են բորսայի մարքետինգի եւ հաղորդակցության դեպարտամենտից: Տեղաբաշխվել են «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» ՓԲԸ-ի անվանական զեղչատոկոսային պարտատոմսերը` 1 մլրդ դրամ ծավալով:
Պարտատոմսերը տեղաբաշխվել են 100%-ով, իսկ տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 954,7 մլն դրամ, 1,44 մլրդ դրամ պահանջարկի պայմաններում: Միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 9.38%:
Նշենք, որ «Ազգային Հիփոթեքային Ընկերությունը» վերաֆինանսավորում է բանկերի հիփոթեքային վարկերը: Ընկերության միակ հիմադիրն ու բաժնետերը հանդիսանում է ՀՀ կենտրոնական բանկը:




























