Առնվազն 20 մարդ զոհվել է թմրակարտելների բախման ընթացքում Մեքսիկայի Չյապաս նահանգում։ Այս մասին, հղում կատարելով նահանգի հանրային անվտանգության նախարարությանը, տեղեկացրել է Excelsior պարբերականը։

Նշվել է, որ զինված բախումը Սինալոա կարտելի եւ տեղի քրեական խմբավորման ներկայացուցիչների միջեւ տեղի է ունեցել հունիսի 29-ին Չյապասի Լա Կոնկորդիա քաղաքում։

Պարբերականի տվյալներով՝ պատահարի վայր եկած իրավապահ մարմինների աշխատակիցները հայտնաբերել են պիկապ, որի թափքում գտնվել է 15 դիակ։ Եվս երկուսին գտել են մեքենայի մեջ, երեքին՝ ամենագնացի կողքին։ Բոլորը մահացել էին հրազենից։ Չորսի մոտ հայտնաբերվել են Չյապասին սահմանակից Գվատեմալայի փաստաթղթեր։

Նախնական տվյալներով՝ զինված բախումը Սինալոա կարտելի եւ Չյապասի ու Գվատեմալայի կարտելների միջեւ դիմակայության հետեւանքն է՝ սահմանամերձ տարածքի վերահսկման իրավունքի համար։