ՆԱՏՕ երկրները Ուկրաինային ռազմական օգնության նոր միջոցներ են պատրաստել ընտրություններում Թրամփի հաղթանակի դեպքում։
ՆԱՏՕ-ն Ուկրաինա կուղարկի բարձրաստիճան քաղաքացիական պաշտոնյայի նոր միջոցների շրջանակում՝ ուղղված Ուկրաինայի երկարաժամկետ աջակցությանը, որոնց մասին կհայտարարվի Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում, գրել է Wall Street Journal-ը՝ հղում կատարելով ԱՄՆ-ում եւ ՆԱՏՕ-ում ունեցած աղբյուրներին։
Այդ քայլերը նախաձեռնվել են Եվրոպայում աջ ուժերի հաջողության եւ աճող հավանականության ֆոնին, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարող է վերադառնալ Սպիտակ տուն եւ նվազեցնել Ուկրաինայի ամերիկյան աջակցությունը, նշել է պարբերականը։
ՆԱՏՕ-ն նաեւ Վիսբադենում (Գերմանիա) նոր հրամանատարություն կստեղծի Կիեւ ռազմական տեխնիկայի մատակարարումը համակարգելու համար, նշված է հոդվածում։
Գործողությանը, որը կոչվելու է «ՆԱՏՕ օգնությունը Ուկրաինայի անվտանգության եւ ուսուցանման համար», կմասնակցի ԱՄՆ եւ դաշինքի մյուս երկրների մոտ 700 զինծառայող։ Նրանք կստանձնեն առաքելության մեծ մասը, որը կատարում էին ամերիկացի զինվորականները Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո 2022թ. փետրվարին, գրել է պարբերականը։
Ինչպես նշել է WSJ-ն, նոր նախաձեռնությունները մշակվում էին մի քանի ամիս եւ նոր հրատապություն են ձեռք բերել նախագահ Ջո Բայդենի հեռուստաբանավեճերի թույլ արդյունքներից եւ նախկին նախագահի քննադատական հայտարարություններից հետո Ուկրաինայում ծախսված ամերիկյան փողերի մասին։
ՆԱՏՕ-ն, եւ ոչ թե Վաշինգտոնն է պատասխան տալու ռազմական օգնության եւ ուսուցանման համար, «ուստի անգամ եթե ԱՄՆ-ը կրճատի կամ հրաժարվի այդ ջանքերի աջակցությունից, դրանք չեն անհետանա», հայտնել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչ Իվո Դաալդերը։





























