Գյումրի ժամանած դիարբեքիրցի գործարարներին ընդունել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, ով նրանց հուշանվերներ ու Ջուղայի ոչնչացող խաչքարերի մասին պատմող գրքույկներ է նվիրել:
«Մի ամբողջ ժողովրդի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել: Հիմա 21-րդ դարն է, հնարավոր չէ ոչինչ կոծկել, պատմությունը փոխել»,- գործարարների հետ հանդիպման ժամանակ նշել է Ղուկասյանն ու հավելել. «Հիմա էլ, 21-րդ դարում կրկին ուզում են նոր ոճրագործություն կատարել. տարեք կարդացեք ու իմացեք Ջուղայի ոչնչացող խաչքարերի պատմությունը»:
Այնուհետեւ անդրադառնալով ցեղասպանության խնդրին, Գյումրիի քաղաքապետն ասել է. «Ես ոչ մի անգամ չէր հապաղի իմ նախնիների փոխարեն զղջալ եւ ներողություն խնդրել: Ճիշտ է հայ վրիժառուները արժանի պատիժ տվել են ցեղասպանության հրաման արձակողներին, բայց վերեւ Աստված կա, Աստծու մոտ պիտի պատասխան տան: Բոլորս էլ Աստված ենք պաշտում, ում դուք Ալլահ եք ասում: Ձեր լեզվով ասում են «Ալլա բիր Ալլահ»:
Այնուհետեւ հանդիպման ժամանակ Գյումրին ու Դիարբեքիրը ճանաչվել են քույր քաղաքներ:
Նշենք, որ դիարբեքիրցի գործարարները Գյումրիում էին գյումրեցի գործարարների հետ հանդիպելու, գործարար հարաբերություներ զարգացնելու նպատակով:




























