The Wall Street Journal թերթը ԱՄՆ նախագահի կնոջը՝ Ջիլ Բայդենին անվանել է ամենաազդեցիկ դեմքը ԱՄՆ նախագահի շրջապատում, որից կախված է հետագա ընտրապայքարը։
Ինչպես նշել է պարբերականը, եթե Ջո Բայդենի կինը նրան կոչ անի դուրս գալ ընտրապայքարից, ապա նրա խորհուրդը «հսկայական քաշ կունենա»։ Դրա փոխարեն Ջիլ Բայդենը դարձել է ընտրապայքարի շարունակման «ամենամեծ կողմնակիցը։
Թերթը նշել է նաեւ նախագահի կրտսեր քրոջ՝ Վալերի Բայդենի եւ որդու՝ Հանթեր Բայդենի աջակցության մասին։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը տեղեկացրել էր, որ Բայդենի ընտանիքը համոզում է նրան մնալ ընտրապայքարում հեռուստաբանավեճերում կրած պարտությունից հետո։





























