Ուկրաինան Արժույթի միջազգային հիմնադրամից ստացել է 2,2 մլրդ դոլարի չափով հերթական տրանշը ընդլայնված վարկավորման (EFF) մոտ 16 մլրդ դոլար ընդհանուր ծավալից։ Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Դենիս Շմիգալը։
«Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է 2,2 մլրդ դոլարի չափով հերթական տրանշը։ Սա միջոցների մի մասն է, որոնք նախատեսված են EFF ծրագրով, 16 մլրդ դոլարի չափով։ Դրանք ստանալու համար Ուկրաինան կատարել է կարեւոր տնային աշխատանք եւ հաջողությամբ անցել ծրագրի չորրորդ դիտարկումը առաջին անգամ ԱՄՀ-ի հետ մեր երկկողմ հարաբերությունների ընթացքում»,- նշվել է վարչապետի թելեգրամ-ալիքի հաղորդագրությունում։
Շմիգալի խոսքով՝ փոխանցված գումարը կօգնի կառավարությանը բյուջեի ծախսերի ֆինանսավորման, սոցիալական նպաստների, բժիշկների եւ ուսուցիչների աշխատավարձերի հարցում։
Ուկրաինային 2,2 մլրդ դոլար տրանշի հատկացումը արժանացել է ԱՄՀ Տնօրենների խորհրդի հավանությանը հունիսի 28-ին։ ԱՄՀ վարկային ծրագրի վճարումների արդյունքում ընդհանուր ծավալը կկազմի մոտ 7,6 մլրդ դոլար, տեղեկացրել է հիմնադրամի մամուլի ծառայությունը։ Ինչպես տեղեկացրել է ԱՄՀ կարգադրիչ-տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան, Ուկրաինայի արտաքին ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 122 մլրդ դոլար բազային տարբերակով եւ 141 մլրդ դոլար հեռանկարային տարբերակով, վարկավորման ծրագրի քառամյա շրջանում։





























