Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի (ISW) ամենշաբաթյա ամփոփագրում նշվում է, որ Ուկրաինան աստիճանաբար լոծում է անձնակազմի անբավարարության խնդիրը, որը սուր  զգացվում է տարեսկզբից, բայց ձեւավորվող միավորումներին արեւմտյան սպառազինությունը չի բավականացնում։

Եզրակացությունն  այն մասին, որ անձնակազմի անբավարարությունը զգացվում է ոչ այնքան սուր, հենվում է նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարության վրա Bloomberg գործակալությանը, ինչպես նաեւ Չասովա Յարում գործող բրիգադի հրամանատարի հայտարարության, որն ասել է, որ այժմ զինամթերքները չեն բավականացնում ավելի շատ, քան մարդիկ։

«Արեւմտյան օգնությունը մնում է կարեւորագույն վճռական գործոնը, թե երբ եւ ինչ մասշտաբով ուկրաինական ուժերը կարող են սկսել պայքարը մարտադաշտում նախաձեռնությանը տիրելու եւ հակահարձակման համար»,- ընդգծում է ISW-ն։

«Ուկրաինայի հակահարձակման անցնելու ունակությունը կարեւոր է, որպեսզի խուսափեն պատերազմի ձգձգումից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակի տեսությունը, որը նշանակում է անսահմանափակ ժամանակով երկարացնել պատերազմը, հավանաբար, խթանում է Պուտինին ձգձգել պատերազմը [...] եւ քիչ հավանական է, որ Պուտինի հաշվարկները կփոխվեն առանց այն բանի, որ Ուկրաինան էական պարտության մատնի ռուսական զորքերին»,- շարունակում են ամփոփագրի հեղինակները։

«Որքան ավելի երկար Ուկրաինան սպասի նոր բրիգադների սպառազինմանը, այնքան ավելի շատ ռուսական զորքերը հնարավորություններ կունենան կոտրելու նոր չգործադրված ուժերի եւ միջոցների կենտրոնացման ուկրաինական ջանքերը ապագա հակահարձակողական գործողությունների համար»,- նախազգուշացրել է ISW-ն։