Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ նահանգապետերն աջակցում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին երկրորդ ժամկետի համար առաջադրվելու հարցում։ Այս մասին հայտնել է Մինեսոթայի նահանգապետ Թիմ Ուոլզը Սպիտակ տանը Բայդենի հետ հանդիպումից հետո։

Ուոլզը, ինչպես նաեւ Նյու Յորքի եւ Մերիլենդի նահանգապետեր Քեթի Հոքուլը եւ Ուես Մուրը շփվել են լրագրողների հետ Սպիտակ տան Արեւմտյան թեւում։ Նրանք հայտնել են, որ «նահանգապետերն աջակցում են նրան [Բայդենին]»։

«Նա պաշտպանել է մեզ COVID-19 [համավարակի] ժամանակ, վերականգման ժամանակ եւ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ, եւ հիմա նահանգապետերը պատրաստ են պաշտպանել նրան, եւ մենք աշխատում ենք միասին»,- ասել է Ուոլզը։ Նա նշել է, որ հաղթանակը նախագահական ընտրություններում Բայդենի հիմնական առաջնահերթությունն է։ «Նախագահ Բայդենը մասնակցում է [ընտրապայքարին], որպեսզի հաղթի։ Եվ մենք խոստանում ենք նրան մեր աջակցությունը»,- ասել է Հոքուլը։ «Նախագահը միշտ պահել է մեր թիկունքը, եւ մենք կպահենք նրանը»,- ավելացրել է Մուրը։