Առնվազն երկու մարդ տուժել, մեկը համարվում է անհետ կորած General Dynamics Ordnance and Tactical Systems ընկերության պաշտպանական ձեռնարկությունում (Արքանզասի նահանգ, Քեմդեն քաղաք) տեղի ունեցած պայթյունից, տեղեկացրել է Associated Press (AP) գործակալությունը։
Գործակալության տեղեկացմամբ՝ գործարանում, մասնավորապես, արտադրվում են 155 եւ 105 միլիմետր տրամաչափի հրետանային արկեր։ «Ներկայում մենք աշխատում ենք արտակարգ ծառայությունների հետ եւ կարող ենք հաստատել, որ միջադեպի հետեւանքով առնվազն երկու մարդ տուժել է, մեկը համարվում է անհետ կորած,- գործակալությունը մեջբերել է ձեռնարկության ներկայացուցչի խոսքերը։- Մենք համագործակցում ենք իշխանությունների հետ հետաքննություն իրականացնելու հարցում»։
Պատահածի պատճառների մասին տեղեկություն առայժմ չի ներկայացվում։





























