Ավստրալիայի հյուսիսում կոկորդիլոսը հարձակվել է 12-ամյա աղջկա վրա։ 36 ժամ անց փրկարարներին հաջողվել է գետի հունում գտնել միայն նրա մնացորդները։

Դժբախտ պատահարը տեղի է ունեցել Նգանմարիյանգա բնիկների համայնքի մոտ՝ Դարվին քաղաքից մոտ 350 կմ հարավ-արևմուտք: Bild-ը գրում է, որ երեխան ընտանիքի հետ հանգստանում էր այնտեղ։

Ոստիկանության խոսնակ Էրիկա Գիբսոնը հայտնել է, որ երեխայի ծնողները դեռ շոկի մեջ են և չեն կարողանում հավատալ տեղի ունեցածին։

Փորձագետները նշում են, որ Ավստրալիայի այս շրջանը լիքն էքաղցրահամ ջրերում ապրող կոկորդիլոսներով. նրանք մարդկանց սովորաբար հարձակվում են վրա միայն վտանգ զգալու դեպքում:

Ավստրալիայի կառավարության տվյալներով՝ երկրի հյուսիսում ավելի քան 100 հազար կոկորդիլոս է ապրում։ Ավստրալիայում տարեկան միջինը կոկորդիլոսի երկու մահացու հարձակում է լինում: