Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի անձնական իրերը բեռնատարով սկսել են դուրս բերել Դաունինգ սթրիթ 10 հասցեում գտնվող նրա նստավայրից՝ խորհրդարանական ընտրություններում Պահպանողական կուսակցության պարտությունից հետո։ Այս մասին հայտնում է Sky News-ը։
Բեռնատարների մեջ են նաև Միացյալ Թագավորության գանձապետարանի կանցլեր Ջերեմի Հանթի իրերը, ում նստավայրը գտնվում է Դաունինգ փողոցի 11 հասցեում, ակնկալվում է, որ իր հրաժեշտի ելույթը նա կանի ժողովրդին տեղական ժամանակով՝ ժամը 10:30-ին: Այնուհետև նա կուղևորվի Բուքինգհեմյան պալատ՝ թագավոր Չարլզ III-ի մոտ, ով կընդունի նրա հրաժարականը։
Այնուհետեւ, միապետը կհանդիպի Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Քիր Սթարմերի հետ, որին հանձնարարվելու է կառավարություն ձեւավորել: Ակնկալվում է, որ նոր վարչապետը ելույթ կունենա Դաունինգ սթրիթում տեղական ժամանակով՝ մոտավորապես 12:20-ին:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատի ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 4-ին։ Նախնական տվյալներով՝ Լեյբորիստական կուսակցությունն իրեն երաշխավորել է առնվազն 411 տեղ 650 տեղանոց Համայնքների պալատում՝ ստանալով նոր կառավարություն ձևավորելու համար անհրաժեշտ մեծամասնությունը։ Պահպանողական կուսակցությունը, որը ղեկավարում է 2010 թվականից, ներկայումս ունի ընդամենը 119 մանդատ։
Սունակի իրերը սկսեցին հեռացնել Դաունինգ սթրիթից` ընտրություններում Պահպանողականների պարտությունից հետո. Sky

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























