Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Սթուբը հաստատել է Ֆինլանդիայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանական համագործակցության համաձայնագիրը (DCA), այն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին։ Այս մասին տեղեկացրել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն։
Սթուբը հաստատել է համաձայնագրի ստորագրումը եւ ուժի մեջ մտնելու փաստը, ինչպես նաեւ համապատասխան լրացումները որոշ ազգային օրենքներում, նշվել է հաղորդագրությունում։
Հելսինկին եւ Վաշինգտոնը ստորագրել են համաձայնագիրը 2023թ. դեկտեմբերի 18-ին։ Ֆինլանդիայի խորհրդարանը պայմանագրին հավանությւոն է տվել հուլիսի 1-ին։ Ըստ համաձայնագրի՝ Ֆինլադնաին բացում է իր 15 ռազմական օբյեկտները ամերիկյան զորքերի կողմից հնարավոր օգտագործման համար։ Բացի այդ, Ֆինլանդիա կարող է ուղարկվել ամերիկյան ռազմական տեխնիկա։ Համաձայնագիրը ստեղծում է հիմք ամերիկացի զինվորականների մշտական ներկայության համար Ֆինլանդիայում։





























