«Ազգային միավորում» ծայրահեղ աջ կուսակցության ղեկավար Մարին լը Պենը հայտնել է, որ իր կուսակցությունից ընտրվող վարչապետը Կիեւին թույլ չի տա Ֆրանսիայի մատակարարած հեռահար գործողության զենքն օգտագործել Ռուսաստանին հարվածելու համար։
«Եթե Էմանուել Մակրոնը ցանկանա զորքեր ուղարկել Ուկրաինա, իսկ վարչապետը դեմ լինի դրան, այդ ժամանակ ոչ մի զորք Ուկրաինայում չի լինի։ Վերջին խոսքը վարչապետինն է»,- ասել է նա CNN-ի հարցազրույցում։





























