Ղրղզստանում ծրագրել էին Անկախության օրը բռնությամբ բռնազավթել իշխանությունը։ Այդ մասին երկրի հատուկ ծառայությունները հայտնել են 24.kg-ին:
Հիշեցնենք, որ հատուկ ծառայությունները բերման են ենթարկել Ղրղզստանի հինգ քաղաքացու, ովքեր ծրագրում էին իշխանության զինված զավթում իրականացնել։ Նրանց տներում խուզարկության ժամանակ հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք, պայթուցիկ նյութեր, ոստիկանական համազգեստ։
Իրավապահ մարմինների աղբյուրը հայտնել է, որ կասկածյալներից մեկի տանը խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է Ժոգորկու Քենեշի պատգամավոր Մառլեն Մամատալիևի զինվորական գրքույկը։ Ինքը՝ ժողովրդական պատգամավորը, ասաց, որ փաստաթուղթը գողացել են 2010 թվականի հեղափոխության ժամանակ։
«Կասկածյալները, որոշ ապակառուցողական քաղաքական ուժերի ազդեցության տակ, մի քանի ամիս շարունակ պլաններ են մշակել բռնի ուժով զավթելու իշխանությունը՝ ապակայունացնելով երկրում հասարակական-քաղաքական իրավիճակը և կազմակերպելով զանգվածային անկարգություններ Բիշքեկում՝ քաղաքացիների մահվամբ ուղեկված։ Նրանք նախատեսում էին Անկախության օրը Բիշքեկի մոտ կազմակերպել սպորտային միջոցառում՝ համախմբելու երիտասարդներին երկրի բոլոր շրջաններից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ղրղզստանից հայտնել են, որ իշխանության բռնի զավթումը ծրագրվում էր Անկախության օրը

Հասանելի է
русскийՏեղադրություն




























