ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան չի նշել, թե որ սահմաններով է ճանաչել Պաղեստինի Պետությունը։ Հայտնում է  Sputnik Արմենիա-ն:

«2024թ. հունիսի 21-ին Հայաստանի Հանրապետության կողմից Պաղեստինի Պետության ճանաչումն իրականացվել է համապատասխան քաղաքական հայտարարության հիման վրա, որտեղ համապարփակ կերպով արտացոլված է Հայաստանի դիրքորոշումը»,-ասվում է հարցման պատասխանում։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը Պաղեստինի պետության ճանաչման մասին հայտարարությամբ հանդես էր եկել հունիսի 21-ին: