Լեհաստանի Զինված ուժերի հրամանատարությունը նախազգուշացրել է բնակիչներին ռազմական ավիացիայի թռիչքների մասին երկրի հարավարեւելյան շրջաններում՝ կապված Ուկրաինայի տարածքին հասցվող ռուսական հարվածների հետ։
«Այսօր գիշեր նկատվել է Ռուսաստանի Դաշնության հեռահար ավիացիայի ինտենսիվ ակտիվություն՝ կապված, մասնավորապես, այն թիրախներին հարվածելու հետ, որոնք գտնվում են ուկրաինական տարածքի արեւմուտքում»,- նշվել է հաղորդագրությունում։
Լեհ զինվորականների տվյալներով՝ վերջին անգամ նման բարձր ակտիվություն, երբ ռուսական զորքերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի արեւմտյան շրջաններին, գրանցվել է հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը։
«Բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Լեհաստանի օդային տարածքի անվտանգության ապահովման համար, ակտիվացվել են, իսկ Զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը իրականացնում է վիճակի մշտական մոնիթորինգ»,- ավելացրել են զինվորականները։





























