Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ժամանել է Պեկին՝ բանակցելու համար Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, տեղեկացրել է նրա մամուլի ծառայությունը։

«Խաղաղարար առաքելություն 3.0»,- գրել է Օրբանը X սոցցանցում՝ գրառմանը կցելով լուսանկար օդանավակայանից։

Անցած շաբաթ Հունգարիայի վարչապետը Մոսկվայում հանդիպել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, իսկ մինչ այդ Կիեւում բանակցել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։