ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծում է, որ կարող է ակնկալել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության աջակցությունը՝ չնայած հեռուստաբանավեճերում կրած անհաջողությանը։
Փենսիլվանիա նահանգ կիրակի կատարած այցելության ժամանակ նրան հարցրել են, թե արդյոք նրան աջակցում են կուսակիցները։ «Այո»,- կարճ պատասխանել է նա։ ԱՄՆ նախագահի պատասխանը ներկայացրել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
Նախագահական ընտրություններն ԱՄՆ-ում տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Թրամփն արդեն հավաքել է պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակությունը հանրապետականների կողմից պետության ղեկավարի պաշտոնին առաջադրվելու համար։ Բայդենը, որն առաջադրվում է երկրորդ ժամկետի համար, ունի Դեմոկրատական կուսակցության պատվիրակների ձայների բավարար քանակություն։ Նրանց թեկնածությունները, ինչպես նախատեսվում է, կհաստատվեն ավելի ուշ ամռանը, կուսակցական համագումարներում։





























