Արեւմտյան դիվանագետները Թեհրանում կասկածում են, որ Իրանի հետ հարաբերությունները նոր նախագահ Մասուդ Փեզեշքիանի օրոք կբարելավվեն։ Այս մասին տեղեկացրել է The Financial Times (FT) բրիտանական թերթը՝ հղում կատարելով անանուն աղբյուրներին։
Նրանց կարծիքով՝ քաղաքական համակարգը Իրանում, որը պարտադրում են հոգեւոր առաջնորդ, այաթոլա Ալի Խամենեին եւ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի ԶՈւ էլիտար զորամասեր), թույլ չեն տա Փեզեշքիանին ծավալուն ներքին փոփոխություններ կատարել երկրում եւ փոխել նրա արտաքին քաղաքական գիծը։ «Մենք լսում ենք Փեզեշքիանի խոսքերը մեծ հետաքրքրությամբ, բայց խոսքերի ժամանակն անցել է։ Մեզ գործողություններ են պետք»,- FT-ին ասել է արեւմտյան դիվանագետներից մեկը։
Հուլիսի 5-ին Իրանում կայացավ արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որոնք նշանակվել էին նախագահ Էբրահիմ Ռաիսիի զոհվելուց հետո։ Հաղթել է ռեֆորմիստների թեւի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Մասուդ Փեզեշքիանը՝ հավաքելով 53,6 տոկոս ձայն։ Պահպանողական Սաիդ Ջալիլին ստացել է 44,3 տոկոս ձայն։





























