Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Պեկինում հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ: Այս մասին տեղեկացրել է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Նրա տվյալներով՝ «Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հուլիսի 8-ին, օրվա առաջին կեսին, հանդիպել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ Պեկինի Դյաոյույթայ պետական նստավայրում»։

Օրբանը պաշտոնական այցով գտնվում է Չինաստանում։ Հուլիսի 5-ին նա Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է  Ուկրաինայում հակամարտության կարգավորման եւ խաղաղության բանակցություններ սկսելու հնարավոր ուղիները։ Դրանից երեք օր առաջ՝ հուլիսի 2-ին, նա Կիեւում էր եւ խոսել էր Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։