Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը գնացել է Ելիսեյան պալատ, որպեսզի հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնին հանձնի հրաժարականի խնդրանքը։

Ֆրանսիայի նախագահի նստավայր Ատալի ժամանման կադրերը ցուցադրել է BFMTV հեռուստաալիքը։

Ալիքի տվյալներով, եթե պետության ղեկավարն ընդունի նրա հրաժարականը, Ատալը կշարունակի կատարել վարչապետի պարտականությունները մինչեւ նոր վարչապետի նշանակումը։