Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հարցազրույց է տվել Bild-ին։
Ահա Օրբանի հիմնական թեզիսները.
«Ի՞նչ է լինելու ճակատում ԱՄՆ ընտրություններից առաջ առաջիկա 2-3 ամիսների ընթացքում։ Շատ ավելի կվատանա։ Այնտեղ ավելի շատ զենք կա, իսկ ռուսները վճռական են տրամադրված։ Առճակատման էներգիան և զոհերի թիվն էլ ավելի զարհուրելի կլինի, քան վերջին յոթ ամիսներին։ Չնայած նրանք նախկինում արդեն սոսկալի էին։ Այն, ինչ սպասվում է, շատ ավելի վատ է, քան մեզ թվում է: <..> Երկու կողմերն էլ դրա համար մեծ ջանք ու եռանդ են թափում: Նույնիսկ ուկրաինացիներն են ավելի լավատես, քանի որ շատ բարձրորակ զենքեր են ստացել ։ <..> Այնպես որ, հիմնական փաստարկը մարդկային զոհերն են: Սա ամենակարևոր բարոյական մոտիվացիան է։ Բայց սրա հետ մեկտեղ նաև եվրոպական շահեր գոյություն ունեն։ Որովհետև այն, ինչ կատարվում է, շատ վատ է մեզ համար»
«Իրավիճակն ակնառու է։ Պուտինն ու Ռուսաստանն են սկսել Ուկրաինա ներխուժումը։ Բայց ես չեմ ուզում չափել, թե ով ինչի համար է պատասխանատու։ Իմ խնդիրը կենտրոնանալն է, թե ինչպես հասնել խաղաղության»:
«Ես երկու պետությունների և կառավարությունների ղեկավարներին հարց տվեցի. հնարավո՞ր է պայմանավորվել ժամանակով սահմանափակված զինադադարի շուրջ, որը կարագացնի խաղաղության հաստատման շուրջ բանակցությունները, և միայն դրանից հետո անցել զինադադարի։ Որովհետև հիմա բոլորը հակառակն են մտածում։ Նախ խաղաղության պայմանագիր կնքեք, հետո զենքերը վայր դնել։ Երկուսն էլ վստահ չեն: Ե՛վ ուկրաինացիները, և՛ ռուսները նույն պատասխանը տվեցին, ինչ դուք, որ զինադադարը բխում է հակառակորդի շահերից, քանի որ այս ընթացքում նա կկարողանա վերակազմավորվել և պատրաստվել պատերազմի շարունակմանը»։




























