ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ պետության գործող ղեկավար Ջո Բայդենը դուրս չի գալիս ընտրապայքարից իր էգոյի պատճառով։

«Նա էգո ունի, նա չի ցանկանում հեռանալ»,- երկուշաբթի ասել է Թրամփը Fox News-ի հարցազրույցում։ Նա նաեւ ընդգծել է, որ առաջին տիկին Ջիլ Բայդենը եւս ցանկանում է, որ Բայդենը մնա ընտրապայքարում, որովհետեւ այժմ «նա ցանկանում է ժամանակ անցկացնել»։

Թրամփը նշել է, որ եթե Բայդենը հանի իր թեկնածությունը, նրան կփոխարինեն փոխնախագահ Քամալա Հարիսով։ Նախկին նախագահն ընդգծել է, որ Հարիսի աշխատանքը, մասնավորապես սահմանի պաշտպանության ոլորտում, համարում է «անարդյունավետ»։