Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել «Ազգային միավորում» խորհրդարանական խմբակցության առաջնորդի՝ Մարին լը Պենի դեմ 2022թ. նրա նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեջ կասկածանքով, տեղեկացրել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Փարիզի դատախազությունը վերջերս դատական հետաքննություն է սկսել Մարին լը Պենի դեմ՝ 2022թ. նրա նախագահական ընտրարշավի անօրինական ֆինանսավորման մեջ կասկածանքով»,- տեղեկացրել է ալիքը։

Հետաքննությունն սկսելուն նախորդել է Ընտրարշավների եւ քաղաքական ֆինանսավորման հաշվարկների Ազգային հանձնաժողովի (CNCCFP) բողոքը։ Հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ կասկածներ առաջացրել է ոչ միայն Մարին լը Պենը, սակայն նրա հանդեպ հետաքննությունն սկսվել է։

Ֆրանսիական օրենսդրության համաձայն՝ ընտրարշավի ժամանակ թեկնածուներին արգելվում է բարձրացնել ծախսերի սահմանված չափը։ Պայմանները պահպանելու դեպքում պետությունը փոխհատուցում է ընտրարշավի ծախսերի մի մասը։ Հակառակ դեպքում CNCCFP-ը կարող է փոփոխություններ մտցնել ընտրական հաշիվներում, կրճատել փոխհատուցման գումարը եւ անհրաժեշտության դեպքում գործը հանձնել հետաքննության։ Հենց այս հիմնավորմամբ է հանձնաժողովը բողոք ներկայացրել, նշված է հեռուստաալիքի հրապարակման մեջ։