ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ երկիրը ահավոր ժամանակներ է ապրում ԱՄՆ ներկայիս ղեկավար Ջո Բայդենի գործողությունների պատճառով։

«Ես կարծում եմ, որ սա ահավոր շրջան է մեր երկրի համար։ Մեզ աշխարհում ոչ մի տեղ չեն հարգում։ Նրան [Բայդենին] չեն հարգում, եւ մեր երկիրը շատ լուրջ խնդիրներ ունի»,- ասել է նա երկուշաբթի, Fox News հեռուստաալիքի հարցազրույցում։  Դոնալդ Թրամփը նաեւ ավելացրել է, որ «եթե մենք զգույշ չլինենք, մենք կներքաշվենք երրորդ համաշխարհային պատերազմի մեջ»։

Թրամփը նաեւ մեկնաբանել է Բայդենի ելույթը բանավեճերում՝ նշելով, որ նախագահը «շատ գունատ» տեսք ուներ եւ խոսում էր թույլ ձայնով։ «Նա [Բայդենը] իսկապես վատ պատասխաններ էր տալիս։ Դրանք անգամ պատասխաններ չէին։ Դրանք պարզապես բառեր էին՝ անկապ, անիմաստ»,- նշել է Սպիտակ տան նախկին ղեկավարը։