Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսի կինը՝ Բեգոնյա Գոմեսը, խնդրել է Մադրիդի նահանգային դատարանին դադարեցնել դատական վարույթն իր դեմ՝ կապերի հնարավոր օգտագործման եւ բիզնեսում կոռուպցիայի հետ կապված։ Այս մասին տեղեկացրել է EFE գործակալությունը։
Նրա տեղեկացմամբ՝ վարչապետի կնոջ պաշտպանությունը բողոքարկել է իրավաբանական ատյանին Գոմեսի անունից։ Նա կարծում է, որ «չկա որեւէ հանգամանք, որը թույլ տար համապարփակ հետաքննություն սկսել» նրա դեմ։
Ապրիլին դատարանը տեղեկացրել է Գոմեսի դեմ հետաքննություն սկսելու մասին կապերի օգտագործման եւ բիզնեսում կոռուպցիայի կասկածանքով։ Բողոքը տրվել է «Մաքուր ձեռքեր» սինդիկատի կողմից, որն ընդունել է, որ մեղադրանքները հիմնված են մամուլի հրապարակումների վրա։ El Confidencial թերթի վարկածով՝ գործը կենտրոնացել է մի քանի մասնավոր ընկերությունների հետ Գոմեսի հարաբերությունների վրա, որոնք միջոցներ եւ պետական պայմանագրեր են ստացել պետությունից։ Դատախազին խնդրել են դադարեցնել գործը։ Հուլիսի 19-ին Գոմեսին կանչելու են դատարան ցուցմունքներ տալու համար։
Հետաքննությունն սկսվելուց հետո վարչապետը չեղարկել է իր հանրային միջոցառումները մի քանի օր, որպեսզի մտածի՝ մնա՞ արդյոք պաշտոնին։ Սանչեսին մեղադրել են նաեւ աջ եւ ծայրահեղ աջ քաղաքական ուժերը Գոմեսի դեմ աննախադեպ հարձակումների համար։ Հետագայում վարչապետը հայտնել է, որ պաշտոնը չի թողնի։




























