Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին սպառիչ կերպով քննարկել են ամբողջ օրակարգը նեղ ձևաչափով բանակցությունների ընթացքում, ընդլայնված ձևաչափի կարիք չկա, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է RIA Novosti-ն։

«Ընդլայնված կազմ չի լինելու. Գրեթե ամբողջ օրակարգն այժմ փակված է։ Մենք այնտեղ նստեցինք ավելի քան 2,5 ժամ»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Բոլոր թեմաները փակվել են»,- հավելել է նա։