Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան հուլիսի 9-ին ժամանել են Վաշինգտոն, հայտնել է ԱՄՆ-ում ուկրաինալեզու FREEDOM հեռուստաալիքը։

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից առաջ Զելենսկի ամուսինները ծաղկեպսակներ են դրել Հոլոդոմորի զոհերի հուշարձանին և հանդիպել ԱՄՆ ուկրաինական համայնքի հետ։

Հյուսիսատլանտյան դաշինքի հոբելյանական գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսի 9-11-ը։ ՆԱՏՕ-ի նախորդ գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի հուլիսին Վիլնյուսում, որտեղ Դաշինքը որոշում է ընդունել, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ առանց Անդամության Գործողությունների ծրագրի (MAP):