Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Վաշինգտոնում ընթացող ՆԱՏՕ գագաթաժողովի շրջանակում հանդիպել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ։
Ինչպես տեղեկացրել է APA-ն՝ հղում կատարելով Արբեջանի ԱԳՆ-ին, հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ գործընկերության տարբեր ուղղությունները, ներառյալ էներգետիկ անվտանգությունը, կարեւոր ենթակառուցվածքի պաշտպանությունը, ռազմական կրթությունն ու զորավարժությունները, ինչպես նաեւ հումանիտար ականազերծումը։
Օրակարգում են եղել նաեւ ադրբեջանա-հայկական խաղաղ գործընթացը, տարածաշրջանային եւ միջազգային անվտանգության հարցերը։




























