ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի վերջին հռչակագրի նախագծում ասվում է, որ դաշինքը կշարունակի աջակցել Ուկրաինային «իր անշրջելի ճանապարհին դեպի ամբողջական եվրաատլանտյան ինտեգրում, ներառյալ ՆԱՏՕ-ին անդամակցելը», չորեքշաբթի Reuters-ին ասել է դաշինքի աղբյուրը:

Նախագիծը, որը դեռևս համաձայնեցված չէ 32 դաշնակիցների կողմից, հաստատում է, որ ՆԱՏՕ-ն կկարողանա հրավեր ուղարկել Ուկրաինային դաշինքին միանալու, երբ դաշնակիցները համաձայնեն և պայմանները կատարվեն, ասել է աղբյուրը:

Հիշեցնենք, որ այս օրերին Վաշինգտոնում տեղի է ունենում ՆԱՏՕ-ի հերթական գագաթնաժողովը։