ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Փաուերը հանդիպել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ: Այս մասին հայտնում են USAID Armenia ֆեյսբուքյան էջում:
Զրույցի ընթացքում ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Փաուերը հայտնել է, որ ԱՄՆ կառավարությունը սատարում է ՀՀ վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ»
նախաձեռնությանը, որը ներկայացնում է տարածաշրջանում խաղաղության և կայունության ամբիցիոզ տեսլական՝ տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի ընդլայնման միջոցով, և սկզբնական փուլում ընդգծելով տրանսպորտային կապերը։



























