Կիեւը ցանկանում է իրականացնել խաղաղ կարգավորման հասնելու երկրորդ հանդիպումը մինչեւ ԱՄՆ-ում նոյեմբերի ընտրությունները, այս անգամ Ռուսաստանի մասնակցությամբ, տեղեկացրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով հարցին ծանոթ մարդկանց։
Շվեյցարիայում հունիսի կեսին տեղի ունեցած առաջին գագաթաժողովի ժամանակ հավաքվել էին ավելի քան 90 երկրների ներկայացուցիչներ։ Ռուսաստանը հրավիրված չէր, մի քանի պետություններ ուղարկել էին ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ, իսկ Կիեւի՝ դեպի իր կողմը Գլոբալ Հարավի կարեւոր երկրներին գրավելու փորձը անհաջողության մատնվեց, քանի որ նրանցից որոշները հրաժարվեցին ստորագրել ամփոփիչ հայտարարությունը, գրել է գործակալությունը։
Այդ երկրներից շատերը, ինչպես նաեւ Չինաստանը, որը չի միացել Շվեյցարիայի հանդիպմանը, արդեն վաղուց հաստատում են, որ Մոսկվան պետք է մասնակցի բանակցություններին։ Պեկինը Բրազիլիայի հետ միասին ներկայացրել է Ուկրաինայում պատերազմն ավարտելու իր սեփական առաջարկը։
Ամերիկացի որոշ պաշտոնյաներ, ի դեպ, կասկածում են, որ գագաթաժողովը Ռուսաստանի մասնակցությամբ կիրականանա։





























