Սյունիք կատարած այցի ընթացքում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և Պարեկային ծառայության ներկայացուցիչների հետ։ Այդ մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Ֆեյսբուքի էջից:

«Պարեկային ծառայությանը հանձնվեցին առաջին օգնության պայուսակներ՝ լրակազմով։

Միացյալ Նահանգները հանձնառու է աշխատել Հայաստանի հետ՝ իրավապահ կառույցների բարեփոխումների շուրջ»,- նշված է գրառման մեջ։