Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա վարչակազմը մեղսակից են Իսրայելի «ռազմական հանցագործություններին» և Գազայի հակամարտությունում միջազգային իրավունքի խախտմանը՝ կոչ անելով պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ։
Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Newsweek-ին տված հարցազրույցում Էրդողանն հայտարարել է, որ «Իսրայելի կողմից խաղաղ բնակիչների դաժան սպանությունները, հիվանդանոցների, օգնության կենտրոնների և այլ հաստատությունների վրա հարձակումները ռազմական հանցագործություններ են»:
«ԱՄՆ վարչակազմը, սակայն, անտեսում է այդ խախտումները և առավելագույն աջակցություն է ցուցաբերում Իսրայելին։ Նրանք դա անում են այն պատճառով, որ մեղսակից են այդ խախտումներին»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։
«Միջազգային իրավունքը խախտելու համար տվյալ փուլում ո՞վ և ի՞նչ պատժամիջոցներ կկիրառի Իսրայելի նկատմամբ։ Սա հիմնական հարցն է, որին ոչ ոք չի պատասխանում»,- հավելել է նա։





























