ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը, խոսելով հուլիսի 10-ին Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման մասին, ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը։ Այս մասին կոնգրեսականը նշել է իր «X» միկրոբլոգում՝ հավելելով, որ ուրախ է տեսնել Անտոնի Բլինկենին, որն աշխատում է Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղություն հաստատելու ուղղությամբ։

«Ես ուրախ եմ, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն աշխատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, սակայն այս բանակցություններն անիմաստ են, քանի դեռ իրական հետևանքներ չեն եղել Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի և մարդու իրավունքների կրկնվող խախտումների համար: ԱՄՆ Պետդեպարտամենտը պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և պաշտպանությանը»,- գրել է Փալոնը։